Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ /տեսանյութ/Ը

28.09.2017



          Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
     Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման ընթացքին ՝ վերլուծելով հիշյալ գործընթացի ուղղությամբ համայնքների կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ցուցանիշները:
 Այնուհետև մարզի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրի մատակարարաման ընթացքին և առկա խնդիրներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը:
 Մարզի խորհրդի նիստի ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մարզի աղբահանության և սանիտարական մաքրման, ինչպես նաև աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանը:
 Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ընդգծել է քննարկված հարցերի կարևորությունը և համայնքների ղեկավարներին առաջարկել ձեռնարկել համապատասխան քայլեր վերջիններիս ուղղությամբ պահանջվող գործառույթներն ամբողջ ծավալներով իրականացնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27