Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում 09.10.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Գնել Սանոսյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ 05.10.2023

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում ուսուցչի դերն ամենակարևորներից է եղել՝ ամուր պետության կայացման, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցում: Սիրելիներս, դժվար ժամանակներ ենք ապրում և հենց այս օրերին կրկնապատկվում է ձեր դերը, որովհետև այսուհետ հանրապետության դպրոցներում իրենց կրթությունն են ստանալու նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր աշակերտները: Խնդրում եմ առանձնահատուկ հոգածությամբ ու...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն 05.10.2023

 Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն...

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը 03.10.2023

  ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝   Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն...

ԼՂ տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

ԼՂ տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակում 03.10.2023

 Կոտայքի մարզի առողջապահական հաստատությունները կազմակերպում և ընդունում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց (նորածին, երեխա, մեծահասակ, քրոնիկ հիվանդ, հղի) բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում:  Խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց դեղորալք կտրամադրվի արտոնյալ և անվճար հիմունքներով:  Բոլորը կարող են դիմել և' ամբուլատոր, և' ստացիոնար բուժօգնության շուրջօրյա գրաֆիկով:  Մշտապես գործում է թեժ...

Կոտայքի մարզպետի աշխատակազմում գործում է թեժ գիծ

Կոտայքի մարզպետի աշխատակազմում գործում է թեժ գիծ 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Կոտայքի մարզպետի աշխատակազնում գործում է թեժ գիծ. աշխատանքային խումբն աշխատում է շուրջօրյա ռեժիմով 0223 2 73 01 094 94 03 25 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34