Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն «Արզնի» թռչնաֆաբրիկայում ծանոթացել է վերազինված պայմաններին

28.02.2024

 Օգտվելով ՀՀ կառավարության ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրից՝ «Արզնի» թռչնաֆաբրիկան վերազինվել է նորագույն սարքավորումներով

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով «Արզնի» թռչնաֆաբրիկայում էր:

Տնօրեն Գևորգ Ջանվելյանի, Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ֆաբրիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալին, տեխնիկական հագեցվածությանը:

«Արզնի» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թվականին:

 Ժամանակակից ստանդարտներով սկսել են աշխատել 2020 թվականից: Ֆաբրիկայի տնօրենը ներկայացրեց, որ 2020-2021 թվականների ընթացքում պետական աջակցությամբ իրականացված ներդրումների շրջանակում, ՀՀ կառավարության՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրին միանալով՝ թվով չորս թռչնանոցները և ձվի տեսակավորման արտադրամասը վերազինել են եվրոպական արտադրության նորագույն հոսքագծերով և հաստոցով, ինչն էլ նպաստել է արտադրողականության աճին, կերի կորստի բացառմանը:

 Ամբողջովին նոր է նաև չորանոցների կահավորումը, ձվի հավաքման, տեղափոխման և տեսակավորման բոլոր էտապներն ավտոմատացված են. ձուն բամբակյա ձվագծերով տեղափոխվում է լայնակի փոխակրիչի` անակոնդայի վրա:

 Վերջինս այն փոխանցում է դրսի փոխակրիչ, որի միջոցով ձուն հասնում է մինչև տեսակավորման հաստոց: Ի դեպ, հաստոցն այս բնագավառում աշխարհի առաջատար տեխնոլոգիայի վերջին նմուշն է՝ հոլանդական MOBA բրենդի արտադրանքը: Այն ընդունում է ձուն, հատ-հատ կշռում, մակնշում և տեղավորում տուփերի մեջ: Այսպիսով, ձվի՝ ածվելու պահից մինչև փաթեթավորումն իրականացվում է առանց մարդու մասնակցության:

 Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև շուկայի պահանջարկից: Գևորգ Ջանվելյանը նշել է, որ առկա պահանջարկի 25 %-ն իրենք են ապահովում: Ունեն շուրջ 110 աշխատակից մարզի տարբեր բնակավայրերից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59