Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն այցելել է Չարենցավան քաղաքի N-3  հիմնական դպրոց

Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն այցելել է Չարենցավան քաղաքի N-3 հիմնական դպրոց 12.06.2018

   Այսօր՝ հունիսի 12-ին, Հանրապետությունում մեկնարկել են «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ընդունելության միասնական քննությունները:  Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն այս կապակցությամբ այցելել է Չարենցավան քաղաքի  N-3 հիմնական դպրոց:   Քննության մեկնարկից առաջ Ռ․ Պետրոսյանը շրջել է քննասենյակներով, շփվել աշակերտների հետ և հաջողություն մաղթել նրանց։ Մարզպետը տնօրենի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքում և ծանոթացել կրթօջախի պայմաններին:...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.06.2018

Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Աբովյան Ավագանու նիստ 13.06.2018թ. 16:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2. Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող հողամասի մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելուն...

Կոտայքի մարզպետը հանդիպել է մարզի մշակույթի գործիչների հետ

Կոտայքի մարզպետը հանդիպել է մարզի մշակույթի գործիչների հետ 12.06.2018

    Կոտայքի մարզպետ Ռ․ Պետրոսյանը հանդիպել է մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող գործիչներին: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է մշակույթի գործիչների հետ նմանատիպ հանդիպումները և բաց երկխոսության պատրաստակամություն հայտնել։ Մշակութային գործիչները առաջարկել են տարբեր ծրագրեր՝ Կոտայքի մարզի մշակութային կյանքը առողջացնելու և զարգացման նոր թափ հաղորդելու համար։ Հանդիպմանը կարևորվել է նաև համայնքներում մշակութային օջախների հիմնումը և դրանց անխափան աշխատանքը։ Մշակույթի...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11.06.2018

Տեղեկացում ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Չարենցավան Ավագանու արտահերթ թիվ 6 նիստ 13/06/2018թ. 14ºº ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Տալ համաձայնություն Չարենցավան համայնքի կողմից 2019 թվականին իրականացվելիք բնապահպանական ծրագրին` համաձայն հավելվածի (կցվում է): 2. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային...

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Երաժշտական արվեստի և գեղարվեստի դպրոցների Կոտայքի մարզային գալա» միջոցառմանը

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Երաժշտական արվեստի և գեղարվեստի դպրոցների Կոտայքի մարզային գալա» միջոցառմանը 11.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ․ Պետրոսյանը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում հունիսի 8-ին մասնակցել է «Երաժշտական արվեստի և գեղարվեստի դպրոցների Կոտայքի մարզային գալա» միջոցառմանը։  Մարզպետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է. «Կոտայքի մարզում յուրաքանչյուր համայնքի և համայնքապետի աշխատանքի հիմքում դրվելու է երեք գործոն՝ - Գյուղում գործող ջեռուցվող մանկապարտեզի առկայություն - Լուսավոր և ուսումնական նյութերով հագեցած դպրոց -...

Հերթական աշխատանքից ազատում Կոտայքի մարզպետարանում

Հերթական աշխատանքից ազատում Կոտայքի մարզպետարանում 08.06.2018

Զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը:                                      ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի                                               անձնակազմի կառավարման բաժին  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36