Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ/տեսանյութ/

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ/տեսանյութ/ 07.04.2017

         Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Նաիրիի ծննդատներում կազմակերպվել է շնորհավորական ձեռնարկ:     Մարզի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցելու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություններ են այցելել մարզպետի օգնական Հ. Ադամյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը:  ...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.04.2017

ՀՀ Կոտայքի մարզում մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 149 ծնունդ, որից 19-ը Չարենցավանի, 11-ը Նաիրիի, 58-ը Աբովյանի և 61-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 72 տղա և 77 աղջիկ երեխաներ:  

Կառավարության ղեկավարը Կոտայքի մարզում ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին

Կառավարության ղեկավարը Կոտայքի մարզում ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին 29.03.2017

    Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ Վարչապետը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու...

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզում ծանոթացել է համակցված կերերի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզում ծանոթացել է համակցված կերերի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին 25.03.2017

   Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր, հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում է...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /տեսանյութ/

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /տեսանյութ/ 24.03.2017

    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայկական ակնաբուժության նախագիծը, Յուքոմ ընկերությունը եւ Համաշխարհային շաքարախտի հիմնադրամը մարտ-մայիս ամիսներին Կոտայքի մարզում իրականացնելու են աչքի անվճար զննումներ եւ վիրահատություններ:         Ստուգման հրավիրվում են բոլորը, հատկապես՝ շաքարային դիաբետ ունեցողները եւ 35-68 տարեկան այն անձինք, ովքեր ախտորոշվել են որպես շաքարախտի ռիսկային խմբում գտնվողներ: 

Կայացել է Կոտայքի մարզի խորհրդի հերթական նիստը

Կայացել է Կոտայքի մարզի խորհրդի հերթական նիստը 21.03.2017

        Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:     Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:     Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16