Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդ համայնքի մի շարք բնակավայրեր

26.06.2018

    Այսօր առավոտյան աշխատանքային այցով Կոտայքի մարզպետը եղել է Եղվարդ համայնքի մի շարք բնակավայրերում
 Մարզպետը Եղվարդ քաղաքում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։ Տոնավաճառի տաղավարներում՝ ծանոթացացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:
 Մարզպետը նշել է, որ այս եղանակը համարում է ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը, որովհետև գորածատուն և աշխատանք փնտրողը գտնվում են միևնույն հարթակում․«Կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրողներ կօգտագործեն այս հնարավորությունը և կգտնեն իրենց գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք»։
 Այնուհետև Ռոմանոս Պետրասյանն այցելել է Եղվարդ համայնքի Զովունի գյուղի Մշակույթի Տուն, Երաժշտական դպրոց, Մանկապարտեզ և Առողջության առաջնային պահպանման կենտրոն։
 Կոտայքի մարզպետը Եղվարդի համայնքապետի և Զովունու վարչական ղեկավարի հետ Երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել։
 «Սեպտեմբերի սկզբին Զովունիում ունենալու ենք վերանորոգված, կահավորված և երաժշտական գործիքներով համալրված երաժշտական դպրոց։ Կոտայքում մշակույթի ոլորտի ակտիվացումը և հետագա զարգացումը մեր առաջնահերթություններից է»,- նշել է Ռոմանոս Պետրսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36