Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Բյուրեղավան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» կազմակերպություն

25.06.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Բյուրեղավան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» կազմակերպություն, որի հարևանությամբ ապրող քաղաքացիները տարիներ շարունակ իրենց բողոքն են հայտնում ընկերության գործունեության վերաբերյալ։
 Ընկերությունը տեղական և արտաքին շուկայի համար սունկի աճեցման հումքանյութ է արտադրում: Արտադրությունում օգտագործվում են տարբեր բնական պարարտանյութեր և այլ նյութեր, որոնց պատճառով էլ առաջանում է գարշահոտ։ Բնակիչները պահանջում էին կասեցնել կազմակերպության գործունեությունը կամ տեղափոխել բնակավայրից հեռու մի վայր։
 Արտադրամասի տնօրենի և բնակիչների հետ քննարկման արդյունքում գտան բոլոր կողմերին բավարարող լուծումը։ Արտադրամասի տնօրենը պարտավորվեց 3 ամսվա ընթացքում ներդնել համակարգ, որը 70-80 տոկոսով կկրճատի տհաճ հոտի տարածումը:
 Այս հարցը լինելու է մարզպետի ուշադրության կենտրոնում և 90 օրից կրկին կայցելի Բյուրեղավան՝ իր աչքով տեսնելու, թե ինչ օգուտ են տվել կազմակերպության ձեռնարկած քայլերը, իսկ եթե դրանք շոշափելի արդյունք չունենան՝ կքննարկեն բնակավայրի սահմաններից այդ արտադրամասի դուրսբերման հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32