Նորություններ
Լրահոս
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Կամարիս համայնքից 06.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12-ին Կոտայքի մարզի Կամարիսի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Համայնքային սեփականություն համարվող հողերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: 2.Հողամասի նպատակային նշանակություն փոփոխելու վերաբերյալ: 3.Համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 22-ի N << Կամարիսի համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ,,ԿԱԿԱՉ,, մանկապարտեզ հաճախող երեխաների...

Կոտայքի մարզպետը ներկայացրել է Նոր Գեղի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին 06.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը: Իր խոսքում մարզպետը ողջունեց օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած, համայնքի արդեն նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանին՝ գնահատելով նրա ջանքերը` որպես վաստակավոր պետական գործչի: Համայնքի նորանշանակ ղեկավար Վարդան Պապյանին ներկայացնելիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմեց նաև համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուն` ընդգծելով հարցերին...
Մաքուր տուն՝ տնից դուրս․համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
Սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Կոչ է արվում հանրապետության...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Մայակովսկի համայնքից 06.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին՝ Մայակովսկիի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 62-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: s.manager@mta.gov.am press@mta.gov.am kotayk.press@mta.gov.am

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 06.09.2018
2018թ-ի սեպտեմբերի 8-ին համապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով Կոտայքի մարզպետարանի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը: Աշխատանքային խմբում ներառված են Կոտայքի մարզպետարանի վարչության պետեր, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ակտիվ ներկայացուցիչներ և այլք: Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և...

Մեր երեխաներն արժանի են ստանալու որակյալ կրթություն.Կոտայքի մարզպետը Բյուրեղավանի դպրոցներում էր 06.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային օրը սկսել է Բյուրեղավանի հիմնական և միջնակարգ դպրոցներ այցելությամբ: Քաղաքում դպրոցների գործունեության մասով առկա են խնդիրներ, քանի որ հիմնական դպրոցը գերծանրաբեռնված է, և այստեղ հաճախող երեխաների թիվը գերազանցում է դպրոցի հնարավորությունները մոտ 2.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով: Կոտայքի մարզպետն անընդունելի համարեց նման անարդյունավետ պայմաններում երեխաների ուսուցման գործընթացը...


