Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեծագույն հպարտություն է տեսնել ազգային արժեքները գնահատող և պահպանող սերունդ

24.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 22-ին Գառնի համայնքի ղեկավարի հրավերով ներկա է գտնվել Գառնու Ազատամարտիկների պանթեոնի բացման արարողությանը: Այստեղ են ամփոփված Արցախյան ազատամարտի տարիներին զոհված հերոսների աճյունները, ովքեր ծնունդով այս համայնքից են:
 «Մեծագույն հարգանքս ու խոնարհումս եմ հայտնում ազատամարտիկների հիշատակի առաջ: Իմ և թիմակիցներիս պարտքն եմ համարում անել հնարավոր ամեն բան, որ մեր երկիրը դառնա այն երանելին, հանուն որի հերոսները իրենց կյանքն են տվել:Նրանք չխնայեցին ամենաթանկը, որ ունեին, հետևապես ի՞նչ պետք է մենք խնայենք»,-իր խոսքում նշեց մարզպետը:
 Գառնիում սեպտեմբերի 22-ին «Ազգային մշակութային ժառանգության պահպանման» օրվա տոնակատարությունների շրջանակում Կոտայքի մարզպետն այցելել է նաև համայնքի արվեստի կենտրոն, որտեղ ներկայացված էին ազգային կենցաղային իրեր, արհեստներ, ուտեստներ, երգ ու պար: «Միջավայրը ոգևորող էր, և կարծում եմ՝ մեծագույն հպարտություն է տեսնել այն սերունդը, որ ազգային արժեքները գնահատել և պահպանել գիտի»,-ամփոփել է մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32