Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն

21.11.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ համայնքում գտնվող «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, շրջել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել պայմաններին:
 Գործարար ոլորտը շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում, և որպես կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչ տարածաշրջանում՝ Ռոմանոս Պետրոսյանը պարբերական այցերով  ուշադրության կենտրոնում է պահում ոլորտն՝ իր հնարավորություններով և խնդիրներով:
 Նպատակն է, որ Հայաստանի մասին՝ որպես սպառող երկրի, ընկալումը վերափոխել արտահանող երկրի, ձևավորել նոր միջավայր ու նոր մոտեցումներ:
  Ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը մարզպետին է ներկայացրել այս պահին գործարանում իրականացվող աշխատանքների ընթացքը, ծավալները: Առաջիկայում տարածքում կբացվի նոր արտադրամաս, կգործարկվեն գինու նոր հոսքագծեր:
 «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որպես ընտանեկան ձեռնարկություն: Ընկերությունը հանդես է գալիս կոնյակի, գինու և մրգային օղիների արտադրությամբ՝ երաշխավորելով ապրանքի որակը և առաջնորդվելով հայկական գինեգործության ավանդույթներով: Գործարանը հանդիսանում է կոնյակի սպիրտի խոշոր արտահանող:Ներկայում այստեղ աշխատում են շուրջ 140 աշխատակիցներ՝ մեծամասնությունը Կոտայքի մարզից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16