Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ձորաղբյուրում խմելու նոր ջրագծեր են անցկացվում

20.11.2018

Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում պետական բյուջեի աջակցության շնորհիվ իրականացվում են խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները:
 Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073–Ն որոշմամբ հաստատված սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից բնակավայրին հատկացվել է 16. 700 000 դրամ աջակցություն. ևս 24 000.000 դրամի չափով համաֆինանսավորել է Ջրվեժ համայնքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը 40 700 000 դրամ է:
 Ծրագրի այս փուլում Ձորաղբյուրում իրականացվում են ասֆալտի կտրման, քանդման, հողաշինարարական աշխատանքները, որից հետո 2,5 կմ խողովակաշար է անցկացվելու:Արդյունքում բնակավայրում խմելու գրագծերի ցանցի մի մասը կարդիականացվի. այն կսպասարկի ավելի քան 250 տնտեսության:
Բնակավայրում տարիներ շարունակ խմելու ջրի ցանցը մաշված է եղել:   Նախատեսվում է աստիճանաբար ամբողջ ցանցն արդիականացնել և Ձորաղբյուրում վերջնականապես լուծել խմելու ջրի խնդիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 13:34:17