Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քննարկվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ներկա փուլը

Քննարկվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ներկա փուլը 18.07.2023

 Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում-քննարկում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի...

«Վարդավառ» փառատոնը կայացավ

«Վարդավառ» փառատոնը կայացավ 17.07.2023

 Կոտայքի մարզի Գառնի համայնքում կայացել է «Վարդավառ» փառատոնը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի։ Փառատոնն այս տարի ընդգրկվել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակութային միջոցառումների տարեկան ծրագրում:   Արդեն 10-րդ տարին է, որ Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գառնիում նշվում է Վարդավառ փառատոնը և այս տարի ևս ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ու Երիտասարդական ակումբների դաշնության...

Ծղրիդների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումներ են անցկացվելու. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է զգոն լինել

Ծղրիդների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումներ են անցկացվելու. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է զգոն լինել 14.07.2023

 ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի ու Ծաղկեվանքի հարակից տարածքներում 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և...

Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին

Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին 14.07.2023

     ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ միասին հրավիրում են Գառնի համայնքում մասնակցելու ամենաջրառատ և ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։     Տոնական միջոցառման շրջանակներում Գեղարդավանքում տեղի է ունենալու օրհնության կարգ, իսկ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի (Գառնի տաճար) տարածքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ՝ ազգային խաղեր, երգ ու պար, թատերական...

Հայտարարություն

Հայտարարություն 12.07.2023

 Համաձայն «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, բուսածածկ, խոտածածկ տարածքներն այրել չի թույլատրվում, ուստի հատկապես մարզի գյուղաբնակ քաղաքացիներին հորդորում ենք ավելի զգոն և ուշադիր լինել և խոտհարքի ընթացքում այրում չկատարել: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն: 

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը եղել է մարզի համայնքներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը եղել է մարզի համայնքներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին 11.07.2023

 Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Այցի օրակարգում՝ 1. Վարչապետը եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: 2. Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15