Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավարտվել են պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը

02.05.2024

Կոտայքի մարզում ավարտվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարկան վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը, որոնց արդյունքում՝

  • Առաջին տեղ է զբաղեցրել Ակունքի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը
  • Երկրորդ տեղ - Հրազդանի թիվ 11 հիմնական և Սոլակի միջնակարգ դպրոցների թիմերը (հավասար միավորներով)
  • Երրորդ տեղ - Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի հավաքական թիմը:

 Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներից կազմված մարզային հավաքական թիմը Կոտայքի մարզը կներկայացնի մարզական առաջնության հանրապետական փուլի խաղերում:

 Նշենք, որ նախորդ տարի այդ առաջնությունում Կոտայքի մարզը հաղթող էր ճանաչվել:

 Հանրապետական փուլի խաղերը կանցկացվեն մայիսին:

 Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաև փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հենք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։

 Հաջողություններ և հաղթանակ ենք մաղթում Կոտայքի մարզը ներկայացնող մեր պատանի հրշեջ-փրկարարներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28