Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ

04.09.2024

Սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Փրկարարի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ՆԳՆ փրկարար ծառայության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության բոլոր ծառայողներին և ցանկանում ընդգծել այս կառույցի գործունեության կարևորությունն ու աշխատանքի բարդությունը, ինչը, ի պատիվ մեր փրկարարների, իրականացվում է պատշաճ և բարձր մակարդակով:

Քաջ գիտակցելով ձեր ծառայության առանձնահատկությունը՝ ցանկանում եմ վստահեցնել, որ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ-ՆԳՆ փ/ծ Կոտայքի մարզային փրկարարական վարչություն սերտ համագործակցությունը եղել է միշտ և այսուհետ ևս այս կառույցի յուրաքանչյուր ծառայող պետք է իր թիկունքում զգա պետության, տարածքային կառավարման մարմինների և մարզային իշխանությունների ուշադրությունն ու հոգածությունը:

Շնորհակալ ենք մասնագիտական բարձր որակների, պատասխանատու և բարեխիղճ ծառայության համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-14 09:11:56