Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտարարություն

21.08.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է հանդիսանում նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ-ն՝ 2020թ-ից սկսած:

ԱԶԿ ՀԿ-ն, սերտորեն համագործակցելով Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) (ՄԱԿ-ի 1325 բանաձևի ԳԱԾ-ի մշակման գործընթացի համակարգող) և ԳԱԾ-ի միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամ կազմակերպությունների հետ, տարբեր ծրագրեր է իրականացրել նշված բանաձևի օրակարգային հարցերի շուրջ՝ նպաստելու Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի հանրայնացմանը, Գործողությունների ազգային ծրագրի տեղայնացմանը համայնքներում, թաքստոցների կահավորմանը սահմանամերձ համայնքներում և այլն։

Ներկայումս երեք հասարակական կազմակերպություններ՝ այդ թվում և ԱԶԿ ՀԿ-ն, մեկնարկել են Գործողությունների 3-րդ՝ 2025-2027թթ-ի ծրագրի նախապատրաստման գործընթացը՝ Միացյալ Թագավորության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Այս գործընթացը առավելագույնս մասնակցային դարձնելու նպատակով կարևորվել է նաև մարզային քննարկումների կազմակերպումը, որի իրականացումը ստանձնել է ԱԶԿ ՀԿ-ն։ Այս նպատակով նախատեսում ենք ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի ակտիվ բնակիչների և տարբեր կառույցների ներկայացուցիչների ընդգրկմամբ 8 հանրային քննարկում իրականացնել։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-14 09:11:56