Նորություններ
Լրահոս

Համաձայն ՀՀ Կոտայքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 11-ի համապատասխան որոշման, ՀՀ Կոտայքի մարզում անտառային և բուսածածկ տարածքներոում հնարավոր հրդեհների մշտադիտարկման, դրանց կանխարգելման, արագ արձագանքման և հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողների, համայնքապետարանների և «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից Կոտայքի մարզի անտառային և...

Համահայկական խաղերում Կոտայքը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ 21.08.2023
Օգոստոսի 19-ին Գառնիում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ,...

Կոտայքի մարզում ծնվել է 159 երեխա 17.08.2023
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 159 երեխա՝ 84 տղա և 75 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ ✔Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔Նաիրիի ծննդատուն՝ 9 երեխա ✔Աբովյանի ծննդատուն՝ 66 երեխա ✔Հրազդանի ծննդատուն՝ 58: Շնորհավորում ենք և մաղթում առողջություն մեր բոլոր փոքրիկներին:

Գառնի համայնքում 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվում 16.08.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում մեկնարկել են ջրագծերի անցկացման աշխատանքները: Ծրագրի շրջանակում Գառնի համայնքում անցկացվելու են շուրջ 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր: Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը ՝ համայնքի ներդրումը:

Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք 16.08.2023
Համահայկական 8-րդ ամառային խաղերի լողափնյա վոլեյբոլ մարզաձևում Գառնի համայնքի թիմը եզրափակչում մրցել է Դոնի Նախիջևանի թիմի հետ և 2։1 հաշվով զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ նաճելով չեմպիոնի կոչումը: Շնորհավորում ենք մարզուհիներ Արփինե Բադալյանին և Միլենա Հակոբյանին, ինչպես նաև մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին հաղթանակի և Կոտայքի մարզը լավագույնս ներկայացնելու համար:

Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված 15.08.2023
Ավարտական փուլում են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող հանրապետական նշանակության ճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։