Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը հանդիպել է ջրաբերցիների հետ, լսել նրանց խնդիրները

05.05.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի խորհրդականներ Մհեր Գևորգյանի, Ստեփան Բաղդասարյանի, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայր՝ հանդիպելու ջրաբերցիների հետ և լսելու նրանց կողմից բարձրացված մի շարք մտահոգությունների մասին։

 Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության, բնապահպանության և ընդերքի, քաղաքաշինության տեսչական մարմինների Կոտայքի մարզային կառույցների ղեկավարները, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, Ջրաբերի վարչական ղեկավարը, տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչներ, Բյուրեղավան համայնքի ավագանու անդամներն ու ջրաբերցիները։

Առաջնահերթ հարցերն էին՝

  • Բնակավայրի տարածքում գործող ավազի հանքերի շահագործման արդյունքում առաջացած խնդիրները
  • «Առողջ սունկ» ընկերության գործունեության հետևանքով արտանետումների հետ կապված հարցերը
  • Բնակավայրի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերը և այլն։

 Մարզպետը լսել է ներկայացված բոլոր խնդիրներն ու փաստարկները, ներկաների հետ մանրամասն քննարկել դրանք՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարելով ակտիվ համագործակցել տեսչական մարմինների հետ՝ ստուգումներ իրականացնելու և նշված հարցերն ուսումնասիրելու նպատակով։

  Հաջորդ հանդիպումը կկայանա տեսչական մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո։

 Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ջրաբերում գործունեություն ծավալող տնտեսվարողների ֆինանսական միջոցների հաշվին տեղծել հիմնադրամ, որը տնօրինվելու է Ջրաբեր բնակավայրի կողմից և որի գործունեությունն ուղղվելու է Ջրաբերում սոցիալական ծրագրերի իրականացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-20 16:20:30