Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում անցկացվել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

03.05.2024

 Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Կոտայքի մարզի համայնքներում ևս կազմակերպվել են «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով միջոցառումներ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:

 Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես են եկել պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր ներկայացրել են պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով կիսվել իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով:

 Մշակութային միջոցառումներ են անցկացվել`

✔ Հրազդան համայնքի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում
✔ Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոնում
✔ Չարենցավան համայնքի Գառզուի անվան արվեստի դպրոցում
✔ Ծաղկաձոր համայնքի մանկական արվեստի դպրոցում
✔ Նոր Հաճըն համայնքի արվեստի դպրոցում
✔ Աբովյան համայնքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում
✔ Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի արվեստի դպրոցում
✔ Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի արվեստի դպրոցում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28