Նորություններ
Լրահոս
«1 պատուհանի» սկզբունքի ներդրման արդյունքում Քասախ համայնքի բնակիչները կսպասարկվեն մեկ վայրից 21.12.2018
Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի վարչական շենքում Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է «1 պատուհանի» սկզբունքի ներդրման, խորհրդակցական դահլիճի վերանորոգման և կահավորման ծրագիր: Արդյունքում, կատարվել են խարհրդակցական դահլիճի ներքին հարդարման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկա, սարքավորումներ՝ այդ թվում՝ թարգմանչական, որոնք հնարավարություն են ընձեռել ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումներ իրականացնել, միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ...
2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են եղել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մի շարք...
Նոր Երզնկայի ներհամայնքային ճանապարհներից մեկն ամբողջությամբ ասֆալտապատվել է 20.12.2018
Կառավարության 2018թ-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի 3-րդ փողոցի 1300քմ ճանապարհահատված ամբողջությամբ ասֆալտապատվել է: Փողոցի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով ճանապարհի այդ հատվածի քայքայված և անգամ անանցանելի վիճակը: Կառավարության N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7.699. 200 դրամ, որից 3.080.200 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 4.619.000 դրամը ( 60%)՝ համայնքի համաֆինանսավորման չափն է: Նոր...
Իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 20.12.2018
Հրազդանի համայնքապետարանը հրազդանցիներին հրավիրում է դեկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Սահմանադրության հրապարակում միացնելու համայնքի գլխավոր տոնածառի լույսերը:
Ամանորին նվիրված մանկական ներկայացումներ. իրազեկում է Աբովյանի համայնքապետարանը 20.12.2018
Աբովյանի դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 17-ից մեկնարկել է Ամանորին նվիրված մանկական՝ «Լապլիդոյի բնակիչները» ներկայացումը: Աբովյան համայնքի` մանկապարտեզ հաճախող բալիկների այցելությունը հոգացել է Աբովյանի համայնքապետարանը:
Ջրաբերի միջնակարգ դպրոցի աշակերտները ևս կօգտվեն «Տաք սնունդ» ծրագրից 20.12.2018
Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից կօգտվեն դպրոցի 1-4-րդ դասարանների թվով 18 աշակերտներ: Դպրոցի հարակից շինությունը վերանորոգվել է, կահավորվել և ծառայում է որպես «Տաք սննդի» սենյակ. խոհանոցն ապահովված է նոր գույքով և սպասքով: