Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.02.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 45 քաղաքացիների ընդունել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը:

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 27.02.2019
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով հանրապետության տարածքում 2019 թվականի մարտի 23-ին նախատեսվում է անցկացնել համապետական շաբաթօրյակ: Նպատակը ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխած աղբահանության դժվարությունների և որպես դրա հետևանք՝ ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավար աղտոտվածության վերացումն է: Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների նպատակով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ 2019 թվականի հունվարի...
Կոտայքի մարզպետարանում այսօր պաշտոնապես բացվեց Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ: Սա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջև կնքված հուշագրի տրամաբանական շարունակությունն էր, և հենց նրանք էլ իրականացրեցին բացման հանդիսավոր արարողությունը: Հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդանի նստավայրի բացմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետարանի վարչությունների ղեկավարներ,...

Իրազեկում Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից 27.02.2019
Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից տեղեկանում ենք, որ «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակներում ցանկանում է խթանել կարողունակ և գործունյա թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը՝ նրանց ներգրավելով միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության մեջ` որպես աշխատողներ: Ծրագրի նպատակն է տարեց և հաշմանդամ անձանց ավելի երկարաժամկետ պահել տարբեր ոլորտներում և երիտասարդների հետ փորձի փոխանակում իրականացնել: Վերին...

Իրազեկում է Գեղաշենի համայնքապետարանը 26.02.2019
Գեղաշենի համայնքապետարանը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ստեղծելու նպատակով փետրվարի 28-ին ժամը 17:00-ին տեղի երիտասարդներին հրավիրում է համայնքապետարան՝ մասնակցելու աշխատակազմի քարտուղարի կողմից անցկացվող նիստին: Օրակարգում` • Ստեղծել երիտասարդական խորհուրդ • Ընտրել նախագահ և քարտուղար • Մշակել համայնքի զարգացմանը նպաստող ծրագրեր:

ՀՀ Կառավարություն-ՏԻՄ համաֆինանսավորմամբ ծրագրեր կիրականացվեն Բյուրեղավան համայնքում 26.02.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Համայնքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում: Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն առաջիկա տարիներին հանդիսանալու է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը: Այս համատեքստում Կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվելու է «Ա.Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային...


