Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում միջգերատեսչական հանդիպում տեղի ուենցավ Կոտայքի մարզպետարանում

19.04.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ուենցավ միջգերատեսչական հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ:

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը ներառում էր շահագրգիռ բոլոր կողմերին:

Ներկա էին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ, մարդու իրավունքների փորձագետ Անուշ Խաչատրյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը,Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, Սոցիալական ապահովության բաժինների պետերն ու մասնագետները, ոլորտը ներկայացնող ստորաբաժանումների, Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությունների, Ոստիկանության բաժինների, հանրակրթական դպրոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպվող միջգերատեսչական նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն խթանել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը, վեր հանել օրենքի կիրարկման խնդիրները և հավաքագրել առաջարկություններ վերջինիս բարելավման ուղղությամբ:

Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով կազմակերպվող հանդիպումները շարունակական են լինելու բոլոր մարզերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32