Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքներն առաջարկում են զինակոչիկներին օգտվել ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից

22.04.2019

2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝Կոտայքի մարզի համայնքներն առաջարկում են զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրի համաձայն պարտադիր ժամկետային ծառայությունը տևում է 3 տարի՝ հետևյալ պայմաններով.
Զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:
Զինպատրաստություն անցնելու ընթացքում և դրա ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով 5-ամսյա պատրաստությունն ավարտելուց հետո տրամադրվում է 10 օր արձակուրդ։ Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օր ժամկետով, որից հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներգրավվում է 14-օրյա մարտական հերթապահության։
Զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օր, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը:

«Պատիվ ունեմ» ծրագրի նպատակն է բուհական ուսուցման ժամանակ օգտվել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցումից և միաժամանակ անցնել նաև ռազմական պատրաստվածություն, մասնակիցներին ուսումնառության ընթացքում տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

Բոււհը և զինորական հաստատությունն ավարտելուց հետո քաղաքացուն շնորհվում է լեյտենանտի կոչում, նա անցնում է պայմանագրային ծառայության 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար ՊՆ-ի կողմից նշանակված զորամասում , այս ընթացքում նրան վճարվում է սպայական աշխատավարձ և տրվում  սպայի համար նախատեսված արտոնություններ:

Ծրագրերին մանրամասն ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57