Նորություններ
Լրահոս

Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում 11.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար ժամը 10։00-ին մասնակի հոսանքազրկվել են Կոտայքի մարզի Առինջ, Կամարիս գյուղերը, Ձորաղբյուրի եւ Ջրվեժի ամառանոցները,Աբովյանի 8-րդ միկրոշրջանը. կտևի մինչև ժամը 14.00-ը: Ժամը 11:00-13:00-ը կհոսանքազրկվեն Քանաքեռավանի «Երեւան ջուր», «Նորմա կաթ»,...

Նոր Գեղիի ևս մեկ փողոց լուսավորվեց 11.03.2019
Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ «Ավելի լուսավոր Նոր Գեղի» ծրագրի շրջանակներում նորագույն լեդ լամպերով լուսավորվել է համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի մոտ 1 կմ տարածք: Համայնքապետարանից հայտնում են, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում և միտված է ամբողջ համայնքում լուսավորության խնդրի լուծմանը:

Կոտայքի մարզը նախապատրաստվում է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին 11.03.2019
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խումբը ղեկավարում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խմբի աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրակարգում համաժողովի ժամանակացույցի և առաջիկա անելիքների հստակ մատնանշումն էր և համակարգումը: Կոտայքի մարզում համաժողովը նախատեսված է իրականացնել մայիսի...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Զովունի գյուղի մանկապարտեզի նոր մասնաշենքի բացմանը 07.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է եղել Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի տիպային մանկապարտեզի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Մանկապարտեզի հիմնական մասնաշենքը վերանորոգված էր, իսկ կից մասնաշենքը նախկինում ծառայել էր՝ որպես սգո և հանդիսությունների սրահ համայնքի բնակիչների համար: Մանկապարտեզի նոր մասնաշենքի կապիտալ հիմնանորոգումն իրականացվել է բացառապես համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 10 000 000 դրամ): Կոտայքի մարզպետ Ռոմանոս...

Այսօր պաշտոնապես բացվեց Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը 07.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանը, Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և ղբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը, նախարարության ենթակայությամբ...
Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական...


