Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համագործակցության հուշագիր մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ հիմնելու նպատակով

01.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր Կոտայքի մարզպետարանում հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզպետարանը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում Կոտայքի մարզի 12 դպրոցներում (ներկայում). կողմերը պայմանավորվել են նաև ջանքեր ներդնել՝ ներգրավվելու պետական և ոչ պետական միջոցներ մինչև 2021 թվականը Կոտայքի մարզի հանրակրթական ողջ համակարգում (բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և հիմնման համար:

Հուշագրի կնքմանը ներկա էին ոլորտը համակարգող մարզպետի տեղակալը, վարչության պետը, ծրագրի շրջանակում ընտրված 12 դպրոցների տնօրեններ:

Կարևորելով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը վաղ տարիքում` մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր կերտելու ճանապարհին չափազանց կարևոր է դպրոցական տարիքից ինժեներական մտքի զարգացման և ամրապնդման գործուն քայլեր իրականացնել, և այս փուլում միանգամից 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը հենց այդ նպատակն ունի:

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախագահ Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենց միության տեսլականը Հայսատանը որպես տեխնոլոգիական երկիր վերականգնելն է և այդ առումով Կոտայքի մարզի դպրոցներում իրականացվող աշխատանքներից ակնկալիքները մեծ են:

Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ ամենակարճ ժամկետներում 12 դպրոցներում լաբորատորիաները հիմնելու համար:

Հայտնենք, որ ներկայում ՀՀ-ում, Արցախում և Վրաստանում ներդրված են 250-ից ավելի լաբորատորիաներ, որից 8-ը՝ Կոտայքի մարզում (7 դպրոցներում)
«Արմաթ» լաբորատորիաների միջոցով ծրագրի իրականացումը լուրջ մրցակցային առավելություն է տալիս միջազգային շուկայում և կարող է հանդիսանալ 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի օրակարգային թեմաներից մեկը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49