Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծում կստանա

29.03.2019

Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչների արդարացի դժգոհությունը տարիներով հարուցող հիմնախնդիրը վերջնական հանգուցալուծում է ստանում:

Շուրջ 5 տարի Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչներ շարունակաբար դիմել էին պատկան մարմիններին՝ դժգոհելով Բյուրեղավանի վարչական տարածքում գործող «Առողջ սունկ» ընկերության արտադրամասից տարածվող տհաճ հոտից, սակայն հարցն անլուծելի էր մնացել:

Ականջալուր լինելով բնակիչների՝ տարիներով բարձրաձայնվող արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետարանը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անմիջական վերահսկողությամբ դեռևս սեպտեմբեր ամսից բանակցում էր տնտեսվարողի հետ՝ հարցին համակողմանի լուծում տալու նպատակով:

Բանակցությունների արդյունքում սեպտեմբերին եռակողմ հուշագիր էր ստորագրվել մարզպետարանի, տնտեսվարող ընկերության և բնակիչների միջև, որի համաձայն «Առողջ սունկ» ընկերության արտադրամասում մինչև սեպտեմբերի 20-ը նախատեսված էր գործարկել լրացուցիչ ֆիլտրացիոն համակարգեր, որոնք կնվազեցնեն արձակվող տհաճ հոտի ծավալները 70-80%-ով, ինչը կբացառի բացասական հետևանքները համայնքների բնակիչների համար, իսկ մինչև 2019 թվականի մայիսի 31-ը արտադրամասի՝ արտանետումներ առաջացնող հատվածը կտեղափոխվի այլ վայր:

Ձեռք բերված պայմանավորվածության հանգուցալուծմամբ «Առողջ սունկ» ընկերության կոմպոստի արտադրամասն առաջիկայում դուրս կբերվի Բյուրեղավան քաղաքի մատույցներից և կտեղակայվի Ջրաբերի վարչական տարածքում`ժամանակակից չափորոշիչներով հիմնովին նոր կառուցվող գործարանում, որը հագեցած կլինի օդազտման և օդափոխման նորագույն սարքավորումներով՝ բացառելու արտանետումներն, ու դրանցով պայմանավորված, տհաճ հոտի առկայությունը մթնոլորտում։

Սա հնարավոր է դարձել Կոտայքի մարզպետարանի գործուն միջամտության և տնտեսվարող ընկերության հետ պարբերաբար անցկացվող բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով թե՛ վերջինիս և թե՛ հանրային գերակա շահը:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, նախագծի միջոցով մեկընդմիշտ կլուծվի Նուռնուսի ամառանոցների քաղաքացիներին հուզող հիմնախնդիրը, կընդլայնվեն արտադրական ծավալները և լրացուցիչ 60-80 աշխատատեղ կստեղծվի, մարզում կգործի ևս մեկ ժամանակակից արտադրամաս` ներքին արդյունքի զգալի աճ ապահովելու արտադրական հզորություններով, իսկ տնտեսվարողը նոր գործարար մշակույթի կիրառմամբ, մասնավորապես Ջրաբեր բնակավայրում կորպորատիվ սոցիալական ծրագրերի իրականացման հայտ կներկայացնի:

Մարտի 29-ին Բյուրեղավանի համայնքապետարանը հարնային լսումներ կանցկացնի՝ Ջրաբեր գյուղի տարածքում սնկի կոմպոստի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:

Հանրային լսումների մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://kotayk.mtad.am/news/item/2019/03/13/Byurexavan1/ հղումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55