Նորություններ
Լրահոս
Իրազեկում է Եղվարդի համայնքապետարանը 23.01.2019
Եղվարդի համայնքապետարանն իրազեկում է, որ սուր շնչառական հիվանդությունների տարածվածությամբ և շնչառական վարակների ակտիվ շրջանով պայմանավորված՝ Եղվարդ խոշորացված համայնքի մանկապարտեզներն աշխատանքները կվերսկսեն 2019 թվականի փետրվարի 4-ից:
Կապուտան համայնքը մանկապարտեզ կունենա 22.01.2019
Ակունք խոշորացված համայնքի և Կապուտան վարչական շրջանի բնակիչ Մկրտիչ Մկրտչյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինիս կողմից կառուցված մանկապարտեզի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման սկզբունքով տրամադրվի համայնքին: Շենքը գտնվում է կիսակառույց վիճակում: Նորոգման և կահավորման հետագա աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է դիմել Կառավարությանը՝ 2019 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող սուբվենցիոն կամ հրատապ ծրագրերում ներառելու միջոցով;
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ քաղաքային գրադարանում տեղի է ունեցել Չարենցավան համայնքի 2019թ-ի երիտասարդական մշակութային քաղաքականության քննարկման առաջին փուլը: Չարենցավանի համայնքապետարանի և «Երիտասարդական ուսանողական» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությանն արձագանքել են համայնքի բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամները: Հանդիպումներն ու տարբեր...
Արամուսի համայնքապետարանը հանրային լսումների է հրավիրում բազալտի հանքավայրի շահագործման վերաբերյալ 21.01.2019
2019 թվականի հունվարի 24-ին ժամը 12:00-ին Արամուսի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում՝ Արամուսի բազալտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: Հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացրել «Էյ Էմ Թի» ՍՊԸ-ն: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հանրային լսումների մեկ փուլ արդեն տեղի է ունեցել: Հանրային լսումների երկրորդ փուլում քննարկվելու է Արամուսի բազալտի հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտը:...
Լուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի խաղահրապարակ 21.01.2019
Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը: Ավելին՝ այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ: ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝...
Աբովյանի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի 21.01.2019
ՀՀ ՏԿԶՆ աջակցությամբ նախատեսվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր իրականացնել: Աբովյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ պայմանագրի կնքման փուլում են գտնվում, որից հետո միայն պարզ կդառնա պետական բյուջեի ու համայնքի ֆինանսավորման չափը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է ջրահեռացման համակարգ՝ անձրևաջրերի հոսքը կառավարելու համար: Հանրապետության պողոտայի առաջին հատվածի ջրահեռացման համակարգը...