Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ 05.10.2023
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում ուսուցչի դերն ամենակարևորներից է եղել՝ ամուր պետության կայացման, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցում: Սիրելիներս, դժվար ժամանակներ ենք ապրում և հենց այս օրերին կրկնապատկվում է ձեր դերը, որովհետև այսուհետ հանրապետության դպրոցներում իրենց կրթությունն են ստանալու նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր աշակերտները: Խնդրում եմ առանձնահատուկ հոգածությամբ ու...

Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն...

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն...

ԼՂ տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակում 03.10.2023
Կոտայքի մարզի առողջապահական հաստատությունները կազմակերպում և ընդունում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց (նորածին, երեխա, մեծահասակ, քրոնիկ հիվանդ, հղի) բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում: Խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց դեղորալք կտրամադրվի արտոնյալ և անվճար հիմունքներով: Բոլորը կարող են դիմել և' ամբուլատոր, և' ստացիոնար բուժօգնության շուրջօրյա գրաֆիկով: Մշտապես գործում է թեժ...

Կոտայքի մարզպետի աշխատակազմում գործում է թեժ գիծ 28.09.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Կոտայքի մարզպետի աշխատակազնում գործում է թեժ գիծ. աշխատանքային խումբն աշխատում է շուրջօրյա ռեժիմով 0223 2 73 01 094 94 03 25

Մարզի համայնքներում գործում է թեժ գիծ 27.09.2023
Հարգելի քաղաքացիներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Կոտայքի մարզի խոշորացված համայնքներում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Ստորև հրապարակում ենք համայնքներում այսօր հերթապահություն իրականացնող աշխատակիցների կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հրազդան համայնք- 093 47 80 49 Աբովյան համայնք- 093 20 90 87 Գառնի համայնք- 091 69 63 63 Չարենցավան համայնք - 098 00 56 54 Նաիրի...