Նորություններ
Լրահոս

Ավարտվել են «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված «արագ շախմատ»-ի Կոտայքի մարզային և հանրապետական մրցաշարերը։ Մարզային մրցաշարը տեղի է ունեցել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոցում, իսկ հանրապետական փուլը` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Կոտայքի մարզը հանրապետական...

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզին հատկացվել է 115 մլն. դրամ 13.10.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի ծրագրերը պետբյուջեից՝ 2 մլրդ 252 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին՝ 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Կոտայքի մարզին հատկացվող գումարը 115 միլիոն դրամ է:

Ամսական 40 000 + 10 000 դրամ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց 12.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝ • եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից, • բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։ Տեղահանված այն...

Ինչպե՞ս հետևել աջակցության տրամադրման ընթացքին 11.10.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, Դուք կարող եք ծանոթանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին առցանց եղանակով։ Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։ Ըստ այդմ, անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի...

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը 10.10.2023
Մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի և վարժանքի VIP խմբի հետ այսօր այցելել են Լուսակերտի ուսումնական կենտրոն: Վարժանքին մասնակցում են ՆԳՆ...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում 09.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Գնել Սանոսյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ...