Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը Ակունք համայնքում մասնակցել է ցերեկային խնամքի կենտրոնի բացմանը 21.05.2019
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքն արդեն նոր ցերեկային խնամքի կենտրոն ունի, որի իրականացումը հնարավոր դարձավ Ակունք համայնքի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով: Ամբողջովին կահավորված կենտրոնն ունի հարմարավետ սենյակներ՝ նախատեսված խաղալու և դասապրոցես անցկացնելու համար, ինչպես նաև ընդարձակ դահլիճ: Խնամքի կենտրոնը ծառայելու է ամբողջ Կոտայքի մարզին, մասնավորապես, Ակունք համայնքի երեք գյուղերի՝ Կոտայք, Նոր Գյուղ և Զառ: Կենտրոնի...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 20.05.2019
Կոտայքի մարզպետարանում աշխատանքային երկուշաբթին սկսվեց խորհրդակցությամբ: Օրակարգում անհապաղ լուծում պահանջող միանգամից մի քանի կարևոր հարցեր էին, որոնց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատանքներ են տարվում: Կոտայքի մարզպետը համապատասխան վարչության պետերին հանձնարարել է • ներկայացնել տեղեկատվություն Աղբյուրակի ջրամբար՝ կոյուղաջրերի լցվելու պատճառների և խնդրի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ • ներկայացնել ամբողջական տեղեկատվություն մարզում առկա հեղեղատարների...

(Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով) Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ,...

2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից: «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Ν 1132-Ն որոշման համաձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են 2019...

9-րդ դասարանի կենտրոնացված քննության թեստերն ու դրանց պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ կայքում 17.05.2019
Հայոց լեզու առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննությունից հետո մինչեւ ժամը 14։00-ն Գնահատման եւ թեստավորման կենտրոնը atc.am կայքում կտեղադրի թեստերը եւ դրանց պատասխանները։ Այս քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին: Տեւողությունը 120 րոպե է, քննության սկիզբը՝ ժամը 11։00-ին։ «Քննությունից անմիջապես հետո ստուգող մասնագետների կողմից ստուգվելու եւ գնահատվելու է միայն թեստի՝ շարադրության տարրեր պարունակող հատվածը։ Թեստերը դրանից հետո մուտքագրվելու են համակարգչային ծրագրով...

Կամարիսի համայնքապետարանն իրազեկում է հանրային քննարկման անցկացման մասին 17.05.2019
«Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն սույն թվականի մայիսի 22-ին ժամը 12:00 -ին Կոտայքի մարզի Կամարիսի համայնքապետարանի շենքում տեղի է ունենալու «Բազալտ» ԱԿ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Կամարիսի բազալտի հանքավայրի «Բազալտ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային...