Նորություններ
Լրահոս

Առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակվում են 28.06.2019
Մի քանի կետով այն մասին, թե ինչի վրա է ծախսվելու ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված 12 միլիարդ 33 միլիոն ՀՀ դրամից. • «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ • «Անհետաձգելի բժշկական օգնության...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Հրազդանում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին 28.06.2019
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը և Հրազդանի Զբաղվածության տարածքային կենտրոնը այսօր մարզկենտրոն Հրազդանում կազմակերպել էին հերթական աշխատանքի տոնավաճառը: Տոնավաճառի ընթացքին հետևել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ներկա էին Զբաղվածության Հրազդանի տարածքային կենտրոնի պետ Հարություն Խաչատրյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտը կագավորող բաժնի ներակայացուցիչները: Ներկայացված էին 32 տաղավարներ: Հրազդանի տարածաշրջանի...

Աբովյանի ԲԿ-ն ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք 28.06.2019
Աբովյանի բժշկական կենտրոնը իր բյուջեի խնայողությունների հաշվին ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու համար: Նախկինում տարածաշրջանի բնակիչները ստիպված էին հետազոտությունների գնալ հիմնականում մայրաքաղաք, սակայն սարքի ձեռք բերումն արդեն հնարավորություն է ստեղծել այն իրականացնելու տեղում՝ առանց ավելորդ դժվարությունների: Նշենք, որ «Գաստրոսկոպ» սարքով իրականացվող հետազոտությունը դժվարամատչելի հետազոտությունների շարքին է դասվում...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 28.06.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 25 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ, ներդրումային առաջարկներ և այլն:
Հրազդանի բժշկական կենտրոնում հուլիս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվեն անվճար խորհրդատվություններ Հրազդան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների համար: Հրազդանի ԲԿ-ի և բժշկական համալսարանի համապատասխան մասնագետների համագործակցության արդյունքում պայմանագրային հիմունքներով Երևանից ժամանած առաջատար մասնագետները անվճար խորհրդատվություններ կտրամադրեն մեր բնակիչներին: Հրավիրված մանկաբույժը, ալերգոլոգը, անոթային վիրաբույժը և մաշկավեներաբանը կլսեն դիմած քաղաքացիներին: Միաժամանակ,...

Կապիտալ նորոգվում է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը 27.06.2019
Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի և մարզպետարանի կողմից և համարվում մարզի զարգացման առաջնահերթություններից մեկը: Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի՝ 2003 թվականից չգործող մանկապարտեզը կապիտալ նորոգվում է: 15 օր առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում այս պահին տեղադրվում են նոր պատուհաններ, փոխվում է հատակը, նորոգվում է նաև տանիքը: Նշված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի ջեռուցման համակարգ:...


