Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում նախադպրոցական կրթությունը կարևորվում է 14.05.2019
Կոտայքի մարզպետարանի և «Команда Поддержки Армении» և «Планета мечты» ֆոնդերի համագործակցությամբ շարունակվում են բարեգործական ծրագրերը Կոտայքի մարզում: Այս անգամ կազմակերպության անդամները, ի դեմս «Команда Поддержки Армении»-ն ներկայացնող Ռոման Բաղդասարյանի և «Планета мечты» ֆոնդի տնօրեն Կարինե Շախպազյանի, այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Լուսաբաց», «Զանգակ» և Արզականի մանկապարտեզներ, շրջել տարածքներում,...

Կոտայքի մարզի 12 դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին 13.05.2019
Կոտայքի մարզի հանրակրթական 12 դպրոցներ արդեն միացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: Դա հնարավոր է դարձել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ համագործակցության արդյունքում՝ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու դպրոցական վաղ տարիքից: Այդ դպրոցներն են. ✔Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց ✔Գառնի բանավանի հիմնական դպրոց ✔Ջրվեժի միջնակարգ դպրոց ✔Լեռնանիստի միջնակարգ դպրոց ✔Աբովյանի թիվ 2...

Նոր Գեղիում տեղադրվել են նոր կանգառներ 13.05.2019
Համայնքապետարան-հասարակական կազմակերպություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղադրվել են երեք նոր կանգառներ, որոնց նաև լուսավորության համակարգ է միացված: Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ևս երեք կանգառներ տեղադրել համայնքի այլ թաղամասերում:

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը 13.05.2019
Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», Հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Հունիսի 11-ին՝ «Ֆիզիկա», Հունիսի 14-ին՝...

Խոնարհումի տուրք մայիսյան հաղթանակները կերտածների հիշատակին 10.05.2019
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և քաղաքացիների ուղեկցությամբ մայիսի 9-ին Աբովյանում այցելել է Շուշիի ազատագրմանը նվիրված հուշահամալիր և Էլարի` «Մեծ Հայրենականի զոհերին» նվիրված հուշարձան: Մարզպետը ծաղիկներ է խոնարհել՝ ի նշան հարգանքի ու երախտիքի: Կարևորելով մայիսյան հաղթանակաները՝ որպես հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից մեկը՝ մարզպետը նշել է, որ այսօր էլ հայ ժողովուրդը շարունակում է հաղթանակներ տոնել բոլոր...

Վերին Պտղնիի համայնքապետարանը տեղեկացնում է 08.05.2019
Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանում տեղի ունեցավ 2019 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Վերին Պտղնի համայնքում «Մանկապարտեզի շենքի կառուցման» ծրագրի (բյուջետային ֆինանսավորման) հայտի վերաբերյալ համայնքապետարանի կողմից կազմակերպված հանրային լսումներ (քննարկում): Վերին Պտղնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարը ներկայացրել է սուբվենցիա ստանալու նպատակով կազմված ծրագրային հայտը, որը բխում է «Տեղական...