Նորություններ
Լրահոս

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 15.07.2019
Կոտայքի մարզի Աբովյանի «Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի (22 դասաժամ), իսկ Չարենցավանի «Եղիշե Չարենցի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ինֆորմատիկայի (9 դասաժամ) և տեխնոլոգիայի (տղաների խումբ, 9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթներ: Մրցույթների անցկացման կարգին և բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/vacancies/ հղումով: Միաժամանակ...

39 թափուր հաստիք Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում 15.07.2019
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են 39 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ, ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբույժ, մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հեմատոլոգ-տրանսֆուզիոլոգ և այլ մասնագետներ: Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ ...

Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ: Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է, որ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի ևս 22,7 կմ ճանապարհ, այդ թվում՝ ✅12,7 կմ՝ Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-ից կմ24+700 հատվածը ✅ 4,3 կմ՝ Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին ✅ 5,7կմ՝ Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհին Նշյալ հատվածների շինարարական...

Լեռնանիստի մշակույթի տան պարուսույցը արժանացել է Գրան Պրի մրցանակի 12.07.2019
Լեռնանիստի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի մշակույթի տան պարուսույց Անահիտ Հայրապետյանը հուլիսի 4-ին մասնացկել է Բաթումիում կայացած ազգային պարերի միջազգային փառատոնին։ Նա հանդես է եկել մենապարով և արժանացել է «Գրան Պրի» մրցանակի, միաժամանակ հրավեր է ստացել մասնակցելու և ներկայացնելու Հայաստանը Ուկրաինայում ու մի շարք այլ երկրներում։

Կոտայքի մարզպետն այցելել է ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր 11.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է հանքարդյունաբերության ճյուղը՝ որպես տնտեսության կարևոր ոլորտներից մեկը և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայրում էր: Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1985 թ.-ին, ապա 1996 և 2006 թ.-ին դադարեցրել իր գործունեությունը: Մինչև 2011 թվականը չի շահագործվել, բայց Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պես հանդիսացել է «ԳՄՄ գոլդի»...