Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ

09.09.2019

 «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:

 Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

 Հանրակրթական ուսումնական հաստատության այս մոդելը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

 Արդեն մոդուլային շենքերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մրցույթները հայտարարված են:

 Նշենք, որ մոդուլային տիպի դպրոցները մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնց միջավայրը հեշտությամբ կարելի է փոփոխման ենթարկել՝ կախված աշակերտների թվից, տարիքից և այլ գործոններից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:07:16