Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ Խաղողօրհնեքին

16.08.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը օգոստոսի 18-ին՝ ժամը 13:30-ին համայնքի բնակիչներին հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ Խաղողօրհնեքին:

Համայնքի համար ավանդույթ դարձած արարողակարգը տեղի կունենա կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում:

Ծիսակարգի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվելու է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական մաս կազմող խաչը:

Միջոցառումը կուղեկցվի հոգևոր, ժողովրդական, ազգագրական երգ ու պարով:
Հավատավոր ժողովրդին կբաժանվի սուրբ մատաղ և օրհնված խաղող:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32