Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունենալու մարզական փառատոն

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունենալու մարզական փառատոն 13.09.2019

 Չարենցավանի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու մարզական փառատոնի, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, համայնքի քաղաքային մարզադաշտում: Ներկայացվող մարզաձևերն են՝ 1. Վազք 2. Բազկամարտ 3. Ըմբշամարտ 4. Մինի ֆուտբոլ 5. Կշռաքարի բարձրացում 6. Շախմատ 7. Նարդի  Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման:  

Զառ բնակավայրում խմելու ջրի հին խողովակները փոխարինվել են մետաղապլաստե խողովակներով

Զառ բնակավայրում խմելու ջրի հին խողովակները փոխարինվել են մետաղապլաստե խողովակներով 13.09.2019

  Ակունք խոշորացված համայնքի Զառ բնակավայրում խմելու ջրի մոտ 300 մետր երկարությամբ խցանված ազբեստե խողովակները, համայնքի միջոցներով փոխարինվել են մետաղապլաստե ռետինե խմելու ջրի խողովակներով:  Խողովակաշարում առաջացած բազմաթիվ խցանումներն ու արտաքին շերտի ճաքերը խմելու ջրի հսկայական կորուստների պատճառ էին դառնում: Այժմ ջրի կորուստը դադարեցվել է, ինչի շնորհիվ բարելավվել է բնակավայրի խմելու ջրի համակարգի ընդհանուր վիճակը:  Կորուստների կանխման արդյունքում զգալիորեն ավելացել...

Վարդան Մարգարյանը  հայտնվել է  «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ընտրական եզրափակիչ փուլում

Վարդան Մարգարյանը հայտնվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ընտրական եզրափակիչ փուլում 13.09.2019

 Հրազդանցի պատանի երգիչ Վարդան Մարգարյանը հանդես է գալու «Դեպի մանկական Եվրատեսիլ-2019» երաժշտական նախագծի ընտրական եզրափակիչ փուլին, որտեղ որոշվելու է Հայաստանը երաժշտական մրցույթին ներկայացնող մասնակցի անունը: Վարդան Մարգարյանը ներկայանալու է «La La La» երգով:  «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 15-ին ժամը 22:00-ին:  Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի...

Մարզպետարանում տեղի է ունեցել խորհդակցություն համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ

Մարզպետարանում տեղի է ունեցել խորհդակցություն համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ 13.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհդակցություն, որն անցկացրել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:  Օրակարգում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն և Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով, իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն էին, ապօրինի կառուցապատումների, հողերի օտարումների դեմ պայքարի շարունակականությունն ու կանաչ...

Հրազդան համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում անցկացվել է կոյուղատար համակարգ

Հրազդան համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում անցկացվել է կոյուղատար համակարգ 12.09.2019

  Հրազդանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում տարիներ շարունակ հոսող կոյուղաջրերի խնդիրն արդեն լուծվել է. այստեղ անցկացվել է շուրջ 110մ ձգվածությամբ կոյուղատար համակարգ:  Աշխատանքներն իրականացվել են շինարարական բոլոր նորմերին համապատասխան:  Հատուկ տեխնիկայի միջոցով, շուրջ 110 մ երկարությամբ, փորվել է խողովակների անցկացման և դիտահորերի համար նախատեսված հատվածը: Խողովակներն արդեն անցկացվել են, դիտահորերը տեղադրվել են, և կատարվել են...

Ջրվեժ համայնքը կունենա նոր մանկապարտեզ

Ջրվեժ համայնքը կունենա նոր մանկապարտեզ 12.09.2019

  ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում և պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով հատկացրեց համայնքին:  Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1265-Ն որոշման մեջ պատմամշակութային արժեք չներկայացնող այս հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին, բայց 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:58:48