Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Աբովյանի N 3 մանկապարտեզի մասնաշենքը

29.10.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգվում է «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքը:

 Երկու ընդարձակ հարկերից բաղկացած մասնաշենքում աշխատանքները արագ տեմպերով իրականանում են ու նախատեսված է դրանք ավարտին հասցնել արդեն դեկտեմբեր ամսին, որից հետո մասնաշենքը կկահավորվի համապատասխան գույքով ու պատրաստ կլինի ընդունելու մանուկների նոր խմբերի:

 Նշենք, որ այժմ մանկապարտեզ է հաճախում շուրջ 145 երեխա:

 Ենթադրվում է, որ նոր մասնաշենքի շահագործումից հետո հաճախող երեխաների թիվը կհասնի մինչև 210-ի:

 Նոր մասնաշենքը հիմնանորոգվում է շինարարական բոլոր նորմերին համապատասխան:

 Յուրաքանչյուր խմբասենյակ ունենալու է խոհանոց, սանհանգույց, խաղասենյակ, ննջասենյակ: Երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները նաև ակտիվ կենսակերպի համար. կա մարզադահլիճ, մեթոդ կաբինետ, իսկ մանկապարտեզի բակում առանձնացված են ծաղկանոցներ, որոնք մշակելու են հենց փոքրիկները:

 Շահած ծրագրի արժեքն է 125.700.000 դրամ, որից պետական ֆինանսավորման չափը 40% է, իսկ համայնքի ներդրումը՝ 60%:

 Հիշեցնենք, որ մարզպետը բազմիցս ընդգծել է մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովման անհրաժեշտությունը՝ որպես մարզային խնդիրների լուծման տեսանկյունից առաջնահերթություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28