Նորություններ
Լրահոս

Նոր հարթակ՝ միտված Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը 28.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը՝ https://www.regions4growth.am/ : Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող...

Կարևոր լուր անտառամերձ համայնքների բնակիչների համար 28.10.2019
Եվս մեկ անգամ անդրադառնալով մարզի անտառամերձ համայնքների յուրաքանչյուր տնտեսության անվճար հիմունքներով մինչև 8 խ/մ քանակությամբ անտառային թափուկի ձեռքբերման թույլտվության կարգին՝ հարկ ենք համարում նշել, որ այն հաստատվել է կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ (ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու...
Այս օրերին Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես համայնքային ճանապարհների մայթերի որոշ հատվածներում տեղադրվում են եզրաքարեր: Աշխատանքների որակի հետ կապված՝ Բյուրեղավանի համայնքապետարանում քննարկում է տեղի ունեցել շինարարական կազմակերպության, տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Տարբեր քննարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ճանապարհների...
ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի և «Ջատեգ» ՍՊԸ-ի միջև 2019թ. ապրիլի 30-ին կնքվել էր «Պետության կարիքների համար ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման» պայմանագիր, որի համաձայն կապալառուն պետք է կատարեր շինարարական աշխատանքներ, սակայն վերջինս խախտել է պայմանագրի պայմանները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերով...
Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են մարզպետի և մարզպետարանի վերահսկողության կենտրոնում: Այս համատեքստում համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում բոլոր ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով: Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Նոր Հաճն և Գետամեջ...

Կոտայքի մարզի պատանի կարատեիստները՝ Եվրոպայի չեմպիոններ 24.10.2019
Վերջերս ՌԴ Օդենցովո քաղաքում տեղի է ունեցել ավանդական կարատեի Եվրոպայի մեծահասակների 34-րդ, մանկապատանեկան 6-րդ գավաթի և 1 սիրողական գավաթի առաջնություններ, որին մասնակցել է նաև Ավանդական կարատե - դո ֆեդերացիան՝ նախագահ, սև գոտի 5- րդ դան Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Առաջնություններին մասնակցել և հաղթանակներով են վերադարձել նաև Կոտայքի մարզից մեկնած 8 պատանի մարզիկները՝ նվաճելով 6 ոսկե և 2 արծաթե մեդալներ: Մարզիկներից 7-ը Հրազդանի, 1-ը՝ Աբովյանի հանրակրթական...


