Նորություններ
Լրահոս

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը 24.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 2-ի № 98-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է ս/թ հունիս ամսին: Մարզային փուլին մասնակցելու համար մասնակից ընտանիքների հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մարզպետարան մինչև ս/թ մայիսի 30-ը: Մրցույթի 1-ին՝ մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում...

Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրում մեծ շուքով նշվեց Բարեկենդանը 24.02.2020
Փետրվարի 22-ին Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրում տեղի ունեցավ Բարեկանդանի համաժողովրդական տոնախմբություն, որը Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել էին «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հայասա Տուր»-ը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնի կազմակերպիչները, գիտախորհրդատվական աջակիցն էր «Գիհի» ՀՀՄ ՀԿ-ն։ Միջոցառման ընթացքում հնչեց ազգային երգուպար, տեղի ունեցավ ավանդական դիմակահանդես, սուտլիկ հարսանիք, հացաթխում:...

Բյուրեղավանի համայնքապետարանում շուտով կբացվի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 24.02.2020
Բյուրեղավանի համայնքապետարանում շուտով գործելու է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), այս մասին տեղեկացնում է Բյուրեղավանի համայնքապետարանը: Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ,պարզեցնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները: Մինչ կբացվի գրասենյակը, այս օրերին համայնքապետարանում ընթանում են նախապատրաստական աշխատաքներ։ Նշենք, որ նման...

«Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ի վերաբերյալ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում 21.02.2020
Այսօր Կոտայքի մարզպետարանում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր իրազեկման արշավ, որի նպատակն էր համայնքի ղեկավարներին ու ֆերմերներին ծանոթացնելու «Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ին, ներկայացնելու դրանցից օգտվելու ուղեցույցն ու առավելությունները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկած պետական օժանդակության ծրագրերը (Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, ՀՀ-ում գյուղատնտեսական...

Մեկնարկել է Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը 21.02.2020
Փետրվարի 20-ին Աբովյանի շախմատի դպրոցում մեկնարկեց Կոտայքի մարզի շախմատի 2020 թվականի պատանեկան-վարկանիշային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 162 պատանի շախմատիստներ մարզի տարբեր համայնքներից: Առաջնությունն անցկացվում է 5 տարիքային խմբերով, որոնցից յուրաքանչյուրում մրցաշարի կանոնակարգով սահմանված լավագույն շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ շախմատի պատանեկան առաջնության կիսաեզրափակչին: Մրցաշարի բացմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ...

«Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է թափուր հաստիքների մասին 21.02.2020
ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար. 1.Կանանց խորհրդատվության բաժնի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ- 3,0 դրույք 2*. Մանկաբարձ-գինեկոլոգ (ստացիոնար) - 1,0 դրույք 3. Ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ - 0,5 դրույք 4. Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ...