Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր

29.04.2020

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

 Այս տարի մասնավորապես ճանապարհաշինության ոլորտում մարզի տարբեր համայնքներում պետական ամենատարբեր ծրագրերով իրականացվելու են բազմաթիվ նախագծեր, ընթացքի մեջ են նաև անցյալ տարի մեկնարկած ծրագրերը, որոնք պարբերաբար կներկայացնենք ձեր ուշադրությանը:

 Իրազեկման շարքը կմեկնարկենք մարզկենտրոն Հրազդանից:

Եվ այսպես,

  • Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում այս տարի մարզկենտրոն Հրազդանում կիրականացվի Շահումյան փողոցի 9233 քմ մակերես (մոտ 1,6 կմ) ընդգրկող ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիր՝156.0 մլն դրամ արժողությամբ
  • Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 207,4 մլն դրամ արժողությամբ, 22 000 քմ մակերես (մոտ 3,6 կմ) ընդգրկող ներհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ (Միկրոշրջանի Պուրակային փողոց, 5-րդ փողոցի 1-ին նրբանցք, Կենտրոն, Ջրատառ, Միկրոշրջանի թաղամասային ճանապարհներ, Փոքր Բուլվարային և Տիգրան Մեծ փողոցներ, Հարավային թաղամաս՝ Ռ. Միքայելյան և Ավետիսյան փողոցներ):

 Ի հավելումն նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ենք ներկայացրել մի քանի նախագծեր ևս՝ պետական որևէ ծրագրով մարզկենտրոն Հրազդանում ճանապարհաշինական աշխատանքներ մեկնարկելու նպատակով,

մասնավորապես,

  • հանրապետական նշանակության՝ Հրազդանի Երիտասարդական թաղամաս տանող (մոտ 3 կմ) ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիր
  • Հրազդանի սկզբնամասից (Սպանդարյան փողոց) մինչև Երկաթուղու անցում տանող (3,2 կմ)՝ առավել վատ վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում կամ նորոգում:

Հաջորդիվ կներկայացնենք մարզի մյուս խոշոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող և նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07