Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա)

28.04.2020

 Նախորդ տարվանից մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական արտադրանքից:

 Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։

Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝  հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:

 Ծրագրով 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար 3 ռիսկերից` կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն, նախատեսված էր ապահովագրել թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող: 

 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը:

 Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝  Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Վայոց Ձոր, և Տավուշ, գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ՝  Արարատ, Արմավիր:

 Այսպիսով, Կոտայքի մարզում հնարավոր է ապահովագրել ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան գարի/ցորեն և գարնանացան գարի/ցորեն մշակաբույսերը կարկուտ և հրդեհ ռիսկերից:

 Մարտի 30-ի դրությամբ մեր մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից արդեն ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա):

 Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18