Նորություններ
Լրահոս
Հիմք ընդունելով համավարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել է • հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա...
Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության կենտրոնում: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մայիսի 22-ին խորհրդականների՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում էր։...

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է 22.05.2020
Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրի լուծման և երթուղիները գործարկելու...

Խաղահրապարակ- պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում ու ջրագծերի կառուցում 22.05.2020
2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր, մասնավորապես, Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը: Նշենք,որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել ենք դեռ 2019 թվականի...

Հայաստանում ԱՄէ դեսպանատունը մարդասիրական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի 70 ընտանիքի 21.05.2020
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր: Կոտայքի...
ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը: Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների...


