Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կամարիս համայնքի լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի

19.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այս պահին իրականացվում են փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ, որի արդյունքում համայնքի լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

 Ծրագրի շրջանակում Կամարիսում տեղադրվում են 260 լեդ լուսատուներ. լուսավորվում են շուրջ 8 կմ տարածք ընդգրկող համայնքային փողոցներ:

 Շահած ծրագրի արժեքը 18 մլն դրամ է.աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

 Նշենք, որ բացի այս ծրագրից, Կամարիսում ընթացքի մեջ են սուբվենցիոն երկու այլ ծրագրեր ևս՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում և խմելու ջրի ջրագծերի կառուցում:

 Աշխատանքներն առավել հանգամանալից կներկայացնենք առաջիկայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28