Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սկսվել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

19.08.2020

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն մեկնարկել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

 Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:

 Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:

 Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում:

 Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ. աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28