Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Արզնի համայնքում հետևել է իրականացված աշխատանքներին

Կոտայքի մարզպետը Արզնի համայնքում հետևել է իրականացված աշխատանքներին 28.03.2024

 Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու համայնքային խնդիրներին, լսելու բնակիչներին հուզող հարցերը:  Մարզի ղեկավարը խորհրդականների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հերթական այցով Արզնի համայնքում էր: Համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի ուղեկցությամբ մարզի ղեկավարը նախ այցելել է համայնքապետարան և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցի և մանկապարտեզի...

Հայտարարություն

Հայտարարություն 21.03.2024

PFP (Professional Fellows Program) կառավարման եւ պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը:  Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:  PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման...

Կոտայքի մարզպետն ընդունել է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին

Կոտայքի մարզպետն ընդունել է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին 15.03.2024

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին:  Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը:  Մարզի ղեկավարը ողջունել և շնորհակալություն է հայտնել հյուրերին Կոտայքի մարզ այցի, մարզի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար՝ բարձր գնահատելով բարերար Վահե Գաբրաշի նախաձեռնությամբ Հայաստանի...

Մեղրաձորում համագործակցության հուշագրի կնքմամբ ազդարարվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետի կառուցման մեկնարկը

Մեղրաձորում համագործակցության հուշագրի կնքմամբ ազդարարվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետի կառուցման մեկնարկը 15.03.2024

 Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում համագործակցության հուշագրի կնքմամբ այսօր ազդարարվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետի կառուցման մեկնարկը:  Ծրագիրն իրականություն է դարձել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից, ՆԳՆ փրկարար ծառայության, Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի հետ սերտ համագործակցությամբ:  Մեղրաձոր բնակավայրում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ...

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը 14.03.2024

 Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագըի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ ու Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը, որն անցկացվել է Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Հանիպմանը մասնակցել են ՀՀ Կտոյաի մքրզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ:...

Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում

Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում 13.03.2024

2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով սույն թվականի մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում, որին կարող են մասնակցել շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18