Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին

15.03.2024

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին:

 Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը:

 Մարզի ղեկավարը ողջունել և շնորհակալություն է հայտնել հյուրերին Կոտայքի մարզ այցի, մարզի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար՝ բարձր գնահատելով բարերար Վահե Գաբրաշի նախաձեռնությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչված ծրագրերը:

 Հանդիպման նպատակն էր՝ քննարկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Շվեյցարիայի Թխուանե բնակավայրերը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համագործակցության հուշագրի մանրամասները:
«Շվեյցարիան հայտնի է իր զբոսաշրջային ուղղություններով և մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումն այս ոլորտում. սիրով պատրաստ ենք համագործակցել՝ ամրապնդելով երկկողմ կապերը»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Վահե Գաբրաշը և Գի Լավողելին էլ իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Ծաղկաձորի զբոսաշրջային ուղղություններով և, առհասարակ, մարզի պոտենցիալով:

 Մի շարք ուղղություններով երկկողմ առաջարկները քննարկելուց հետո Ահարոն Սահակյանը հյուրերի հետ այցելել են Ծաղկաձոր համայնք՝ տեղում քննարկելու հետագա համագործակցության ուղիները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:06:01