Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը քիչ առաջ աշխատանքային քննարկում է անցկացրել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանի և մարզային ենթակայության դպրոցների նոր ընտրված և վերընտրված տնօրենների մասնակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորելով հատկապես առաջին անգամ տնօրենի կարգավիճակում կրթական համակարգ մուտք գործող նոր տնօրեններին՝ Առնակ Ավետիսյանը նոր իրողություններում վերջիններից ակնկալել է սրտացավ և հոգատար վերաբերմունք, իսկ...

Համայնքային անցուդարձից 06.08.2020
Աշխատանքային հերթական օրը մեկնարկենք մեր համայնքներում իրականացվող բարեկարգման տարաբնույթ աշխատանքների ամփոփմամբ: Եվ այսպես, Հրազդանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու մուտքի աստիճաններն ու մանկական խաղահրապարակը նույնպես լուսավորված են: Բոլոր տեսակի մեքենաների մուտքը դեպի զբոսայգի արգելված է. տեղադրվել են արգելափակոցներ:Չարենցավանի զբաղվածության կենտրոնը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով...

Հանրային լսումներ Բյուրեղավան համայնքում 05.08.2020
Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի Ջրաբեր բնակավայում տեղի են ունեցել Ջրաբերի վարչական տարածքում գտնվող ավազի հանքի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումների առաջին փուլը: «ՊԵՄԶԱ ՕԲՍ» ընկերության լիազորված անձը ներկայացրել է աշխատանքային նախագիծը, նրանում ներառված բնապահպանական միջոցառումները, նաև մանրամասներ համայնքի համար աշխատատեղերի ստեղծման և սոցիալական...
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բյուջեի խնայողությունների հաշվին առանձին հատվածում արդեն ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, և բացվել է առանձին բաժանմունք, որը կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում կծառայի որպես մեկուսարան: Մեկուսարանում ստեղծված են բոլոր պայմանները (կենտրոնացված թթվածնային համակարգ, մոնիտորներ, ջրամատակարարում, սանհանգույցներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, մաքրող և ախտահանիչ նյութեր)՝ ուղղված ինչպես հիվանդների, այնպես էլ...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 04.08.2020
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետատանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Փոխմարզպետը հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքներից՝ մասնավորապես անդրադառնալով համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, մարզում այս պահին իրականացվող սուբվենցիոն և ոլորտային բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքին: Հատկանշական է, որ թեև համավարակով պայմանավորված՝ բոլոր ոլորտներում են խնդիրներ...
Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզպետարանում էր՝ հանդիպելու աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնելու արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Այսօր, վաղը և տեսանելի ապագայում Կոտայքի հեռավոր համայնքներում բացվող մանկապարտեզները, վերակառուցվող դպրոցները, նորոգվող ճանապարհներն ու ջրագծերը, հյուրատները, որոնց կառուցումը համայնքների համաչափ զարգացման միտումով ուղղորդել ենք դեպի լեռնային բնակավայրեր, մեր պատվաբեր ու արդյունավետ...


