Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է

25.08.2020

Օգոստոսի 24-ին SHAMSHYAN.com լրատվական կայքը «Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում․ մի ամբողջ գյուղ 3 օր է հոսանք չունի․ թեժ գծից ասում են՝ «օնլայն գրանցվեք»» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները ահազանգում են 3-4 օր գյուղում լույս չլինելու հանգամանքից:

Քասախ համայնքի բնակիչների բարձրացրած խնդիրը գտնվում է Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում:

Հայտնում ենք, որ խնդիրը քննարկվել է Քասախ համայնքի էլեկտրամատակարարման սնուցումն ապահովող պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Քասախ համայնքի էլեկտրամատակարարման սպասարկումը իրականացվում է Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության Խոշոր սպառողների սպասարկման տնօրինության կողմից:

Վերջիններիս կողմից Կոտայքի մարզպետարանին պարզաբանվել է, որ նախկին ենթակայանի վթարային վիճակի հետևանքով էլեկտրասնուցումն այժմ իրականացվում է Քասախ համայնքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Դավթաշենի կայանից, որի վրա առկա են ևս 30-35 ենթակայաններ:

Սպասարկման տարածքը մեծ է և վթարների առկայության ժամանակ ֆիզիկապես անհնար է լինում դրանք վերացնել, ինչն էլ հանգեցնում է հոսանքի պարբերական ընդհատումների:

Միաժամանակ, ընկերությունից տեղեկացրել են, որ այս պահին նախագծային աշխատանքներ են իրականացվում, որից հետո կիրականացվեն նոր սնուցման գծի անցկացման աշխատանքները և հոսանքի տատանումներ, անջատումներ չեն լինի:

 Հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը ուշիուշով հետևելու է խնդրի լուծման ընթացքին` հարկ եղած դեպքում միջամտելու հարցի արագ կարգավորմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49