Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

25.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

 Պետական բյուջեի աջակցությամբ այս պահին Հրազդան քաղաքում հիմնանորոգվում են երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերեսով) ճանապարհահատվածներ, մասնավորապես,

  1. Միկրոշրջան թաղամասում՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ
  2. Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ
  3. Հարավային թաղամասում՝ Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները
  4. Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 194 մլն դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 55%-ը` համայնքի ներդրումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49