Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը մի շարք համայնքներում հետևել է մանկապարտեզների և համայնքային ենթակառուցվածքների շին. աշխատանքներին

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը մի շարք համայնքներում հետևել է մանկապարտեզների և համայնքային ենթակառուցվածքների շին. աշխատանքներին 13.08.2020

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները:  Բյուրեղավան համայնքում Առնակ Ավետիսյանը խորհրդականների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է քաղաքային պոլիկլինիկայի շին.հրապարակ, որտեղ կառավարության 2020 թվականի...

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» ծրագիրը Կոտայքի մարզում

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» ծրագիրը Կոտայքի մարզում 13.08.2020

 ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության Կոտայքի մարզային աջակցության թիմը տեղեկացնում է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության-2» (ՀԳՌԿՄ-2) ծրագրի շրջանակներում 2020 թվականի ընթացքում Կոտայքի մարզում նախատեսված են մի շարք ներդրումային ծրագրեր. դրանց մի մասն ընթացքի մեջ են: Այսպես • ՀԳՌԿՄ-2 ծրագրի կողմից ներկայում ընթանում են Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի արոտների ջրարբիացման...

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են 12.08.2020

Կառավարության 2020 թվականի հուլիսի 12-ի արտահերթ նիստի որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են, մասնավորապես Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային...

«Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում  տեխնիկա է տրամադրվել նաև  Եղվարդ խոշորացված համայնքին

«Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում տեխնիկա է տրամադրվել նաև Եղվարդ խոշորացված համայնքին 12.08.2020

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվական հարթակի փոխանցմամբ, «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա:  Ծրագրի շրջանակներում տեխնիկա է ստացել նաև Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքը: 

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ 12.08.2020

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Սիրելի՛ երիտասարդներ,  Շնորհավորում եմ ձեր տոնը և ցանկանում, որ սեփական ուժերի բացահայտման, ինքնաճանաչման, նպատակներ, երազանքներ առաջադրելու և դրանց հասնելու այս կարևորագույն ժամանակաշրջանը կարողանաք օգտագործել ճիշտ, նպատակային՝ գրավելով նոր բարձունքներ և գրանցելով կարևոր հաղթանակներ:  Վայելե՛ք կյանքի այս թանկ ու կարևորագույն փուլը, քանզի այն անփոխարինելի է ու հիշարժան:

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 10.08.2020

 Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկեց ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական խորհրդակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:  Խորհրդակցության սկզբում փոխմարզպետը անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ապա անցան օրակարգի հարցերի սպառմանը:  Ի թիվս օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, անդրադարձ եղավ նոր ուսումնական տարով պայմանավորված՝ առաջին դասարանցիների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:07:48