Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից շուրջ 733 քաղաքացիներ դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով

03.09.2020

 Սեպտեմբերի 1-ի դրությամբ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում Գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով ծրագրի շահառու հանդիսացող ֆինանսական կառույցներ են դիմել շուրջ 733 քաղաքացիներ, ովքեր անցել են առցանց հավաստագրման փուլը:

 Հայտատու շահառուների 65-67 %-ը ներդրումները պատրաստվում է առաջնահերթ ուղղել անասնապահության բնագավառ:

 «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվը այս պահին հասնում է 50-ի, որոնցից մեկն արդեն ստացել է լիարժեք փոխհատուցում:

 «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի հայտատուների թիվը 49 է:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

 Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում):

 Ծրագրի շահառուների թիվը 19-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

 Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27